ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դեպարդիեն իզո՞ւր հեռացավ Ֆրանսիայից

Դեպարդիեն իզո՞ւր հեռացավ Ֆրանսիայից
27.11.2013 | 12:15

Ֆրանսիայի Սենատը մերժել է գերշահույթների համար 75% հարկերի ներմուծման օրինագիծը: Սենատորները կարծում են, որ հարկի ներմուծումը կարագացնի ուղեղների և կապիտալների արտահոսքը երկրից: Օրենքը պետք է վերաբերեր ցանկացած ընկերության, որը վճարում է ավելի քան 1 մլն եվրո աշխատավարձ: Սենատի մերժումից հետո օրինագիծը կքննարկվի Ազգային ժողովում:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ